Արցախ

Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը  մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում