ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ կառավարությունը երկարացրել են երկկողմ համագործակցության համաձայնագրերի ժամկետները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականինԱմերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջևկնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարԾովինար Սողոմոնյանը վավերացրեցին հանրային կառավարման ոլորտում ԱՄՆ-Հայաստան երկկողմ համաձայնագրի ժամկետի երկարացման փաստաթուղթը՝ ԱՄՆ օժանդակությունն ավելացնելով 8,5 միլիոն դոլարով։ 2013 թվականից ի վեր այս համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն ընդհանուր առմամբ 35,1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական զարգացման:

Ստորագրված փաստաթղթի համաձայն ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աշխատել Հայաստանի կառավարության և տեղի շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու ազգային և տեղական մակարդակներում կառավարման ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու համակարգի կայացմանը, բարելավելու երկրի իրավական կարգավորման դաշտը, զարգացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև բարելավելու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ստորագրված մեկ այլ փաստաթղթով Միացյալ Նահանգները 7,5միլիոն ԱՄՆ դոլարով ավելացրեց տնտեսական աճի ոլորտում 2013 թվականին կնքված 80.7 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրի ընդհանուր գումարը և կատարման ժամկետը։ Շարունակելով աջակցությունը Հայաստանում ավելի մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի ուղղությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կխթանեն նորարարություն մի շարք ոլորտներում, կզարգացնեն համապատասխան աշխատուժի կարողությունները, ինչպես նաև կբարելավեն բիզնես միջավայրը: Ծրագրերը նաև կօգնեն բարելավել ձեռնարկությունների աճի և զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հիմնական ենթակառուցվածքների՝ այդ թվում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ծառայությունները:

ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ 1992 թվականից՝ Գործակալության հայաստանյան գրասենյակի հիմնադրումից ի վեր: Այսօր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն իրականացնում է շուրջ 30 ծրագիր` օգնելով բարձրացնել Հայաստանի տնտեսական աճն ու մրցունակությունը, խթանել քաղաքացիական մասնակցությունն ու մասնակցային կառավարումը, ընդլայնել որակյալ բուժսպասարկման մատչելիությունը, ինչպես նաև բարելավել խոցելի երեխաների բարեկեցությունն ու սոցիալական ներգրավվածությունը՝ միևնույն ժամանակ խթանելով ներառական կրթությունն ու համայնքային ծառայությունների մատչելիությունը:

Հայերեն English

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին