Պաշտոնական

Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:

Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:

Պատվո պահակախմբի հերթափոխությունը, որն ուղեկցվում է հանդիսավոր արարողությամբ, տեղի կունենա շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին և 14:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում