Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին աճի էական միտում են արձանագրել:2018-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է: Արարատի մարզի քաղաքներում, համայնքներում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին տարեցտարի աճի էական միտում են արձանագրել: 2018-ին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով»,-ասաց մարզպետը:

Սարգսյանի խոսքով` արդյունաբերական զարգացումը խթանելու, արտադրական հզորությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով իրականացվելու են միջոցառումներ և ծրագրեր: Դրանք ուղղված են լինելու արդյունաբերական ներուժի ճիշտ գնահատմանը, ոչ արդիական տեխնոլոգիաների՝ նորերով փոխարինմանը, միջազգային շուկայում տնտեսության այլ ճյուղերի արտադրանքի և ծառայությունների ներդրմանը, մարզի մի շարք համայնքներում պտղի և բանջարեղենի վերամշակման փոքր արտադրությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Հայերեն العربية English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ