Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը պահանջված է համարել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը հայրենիքում եւ սփյուռքում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում