ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները հաղթահարելու համար անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստերում սովորաբար քննարկվում են խնդրահարույց հարցեր, որոնցում կոնսենսուս է անհրաժեշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Վարչապետների մակարդակով քննարկումները թույլ են տալիս նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ այդ փոխզիջումներին հասնելու համար: Եվ մենք այսօր զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել »,- ասաց Սարգսյանը:

Նա բարձրաձայնեց խնդրահարույց հարցերի մասին, որոնք եղել են նիստի օրակարգում: «Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որ նրանք խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրները այսօր լուծված չեն, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի բոլոր կառավարությունները վերահսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանանք հանել այն շուրջ 65 խոչընդոտները, որոնք նկարագրված են մեր հաստատած «Սպիտակ գրքում»»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ մշակել են նաև այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհային քարտեզ:

Նրա խոսքով՝ բիզնեսի համար երկրորդ կարևոր հարցը հակադեմպինգային հետաքննության գործառույթն է:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ

Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը

Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

Հայաստանում գործարկվել է կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզ