Փաշինյանը ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկն է համարում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանումը դեպի միության անդամ երկրներ աճել է 20%-ով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը 11%-ով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում՝նշելով, որ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5%-ի։

«Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները ներդաշնակ են մեր միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես հետևանք, մենք ընկալում ենք անդամակցությունը Միությանը` որպես մեր կառավարության նպատակներին հասնելու գործիքներից մեկը և իբրև տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը:

Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկը գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է և ընդհանուր էլեկտրոէներգիայի շուկայի ձևավորումը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկը` ԵԱՏՄ-ի թվային օրակարգի լիարժեք իրականացումը: Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Երևանում ապրիլի 30-ին աշխատանքն է սկսել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում