Արցախ

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 29-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էսթերա Մկրտումյանի և դեսպանության անձնակազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, դեսպան Մկրտումյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական առաքելության հիմնական ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են Արցախի պատվիրակության Ուրուգվայ կատարած այցին, ինչպես նաև Արգենտինայում շարունակվող հանդիպումների ընթացքին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում