Արցախ

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի պետական համալսարանում

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի պետական համալսարանում
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի պետական համալսարանում ապրիլի 29-ին կայացած «Հայոց Ցեղասպանություն և Շոա (Հոլոքոստ). ընդհանրություններ» գիտաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` «Արցախի միջազգային ճանաչումը որպես նոր ցեղասպանության կանխարգելման միջոց» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի ԱԳՆ ղեկավարը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության, խաղաղ կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշման և Հարավային Կովկասում անվտանգության արդյունավետ ճարտարապետության կառուցման մասին:

Այնուհետև Մասիս Մայիլյանը պատասխանել է գիտաժողովի մասնակիցների հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում