Հասարակական

Հակառակորդը կրակել է Բաղանիս գյուղի հարակից մարտական դիրքերի և արոտավայրերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հակառակորդը կրակել է Բաղանիս գյուղի հարակից մարտական դիրքերի և արոտավայրերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմն ապրիլի 29-ին կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարակից մարտական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ժամը 13։00-ին Բաղանիսի հարակից մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել: Կորուստներ, վնասվածքներ չկան»,-ասաց Հովհաննիսյանը:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ նշեց, որ ժամը 13:00-14։00-ը գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ են հնչել: «Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Մինչ գյուղ հասնելը միջպետական ճանապարհին ազատ հատված կա, մեր գյուղի արոտավայրերն են այնտեղ, այդ հատվածի ուղղությամբ են եղել կրակոցները: Տուժածներ և վնասներ չունենք»,-ասաց նա:

Նա վստահեցրեց, որ գյուղում խուճապ չկա:

Գյուղապետը նաև հիշեցրեց, որ վերջին կրակոցները եղել էին 2018-ի սեպտեմբերի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում