ԳԴՀ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշել է, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում առկա կարևորագույն դրույթներից է երիտասարդ սերունդներին 20-րդ դարում իրականացված մարդկության դեմ այդ հանցագործության մասին ճշմարտությունը փոխանցելը։ «Սա նաև ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Եվ այս առումով կարևոր անելիք ունեն ԳԴՀ երկրամասերի պատկան մարմինները»։

ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած հայ երիտասարդ երաժիշտներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի, ինչպես նաև Ժոռա Սարգսյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Ներկաներին խոսքով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ իր ելույթն ավարտելով բարեխոսական աղոթքով։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին