Տնտեսություն

ԵԱՏՄ-ն եւ ՉԺՀ-ն կարող են մաքսային տվյալների փոխանակման համաձայնագիր ստորագրել 2019 թվականին

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն եւ ՉԺՀ-ն կարող են մաքսային տվյալների փոխանակման համաձայնագիր ստորագրել 2019 թվականին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Չինաստանը պլանավորում են մինչեւ տարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան կատարելիք այցի նախաշեմին, որտեղ ապրիլի 30-ին կկայանա ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը:

Նա հիշեցրել Է, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին, որը «որակյալ հիմք Է դնում ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ արդյունավետ փոխգործակցության համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցների կիրառումը»: «Այս տարի պլանավորվում Է համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Փաստաթղթի նպատակն Է՝ դյուրացնել մաքսային ընթացակարգերը եւ արագացնել մաքսային գործողությունների կատարումը եւ մաքսային հսկողության իրականացումը»,-հայտարարել Է Պրիխոդկոն: Ռուսաստանի նախարարների կաբինետի ներկայացուցիչը հույս Է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների իրագործումը պետք Է թույլ տա ապագայում հասնել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փոխգործակցության նոր ձեւաչափերի, ներառյալ նաեւ ազատ առեւտրի գոտին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում