Հասարակական

Սուսերամարտի ցուցադրական ելույթներից մինչ ծառատունկ. քաղաքացու օրվա առթիվ Երևանի կենտրոնում աշխուժություն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացու օրվա առթիվ Երևանի փողոցներում, այգիներում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ի առավոտից Մաշտոցի պուրակում ծառատունկ էր անցկացնում «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն, աշխատակիցներին էին միացել նաև քաղաքացիներ: Այգին համալրվեց 27 նոր սոսիով:

«Ես սա դիտում եմ որպես համալրում՝ այգուն համապատասխան ծառերով: Փորձում ենք կենտրոնի սահմանափակ կանաչ գոտիները համալրել: Բոլոր ծառերը հիմնականում 50 և ավելի տարեկան են: Դրանք փոփոխությունների կարիք ունեն»,-ասաց «Կենտրոն կանաչապատում» -ի տնօրեն Ռուբեն Սիմոնյանն ու նշեց՝ քաղաքացու օրը գեղեցիկ նորույթ է և հույս հայտնեց, որ կդառնա սիրված տոն ու ինքնանպատակ չի լինի:

Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում համերգային ծրագրով հանդես էին գալիս Ավանի մշակույթի տան սաները:

Իսկ Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկում իրենց ամենօրյա պարապմունքներն էին անցկացնում մարզադպրոցներից մեկի բռնցքամարտիկ սաները: «Մարզիկները սովորական հերթական պարապմունքներից մեկն են անցնում: Շատ հաճելի եղանակ է, որոշել ենք այսպես նաև մասնակցել միջոցառմանը»,-ասաց մարզիչ Արշակ Ավարտակյանը:

Այնուհետև նույն տարածքում անցկացվեցին սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ:

Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական այդ նախաձեռնությանն ԱԺ-ն հավանություն էր տվել ապրիլի 9-ին:

Հայերեն English Русский

Քարդաշյանին թվացել է, թե 2016 թվականի կողոպուտի ժամանակ իրեն կսպանեն. հեռուստաաստղը վկայություն է տվել

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն․ներգրավվում են նոր ուժեր

Խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան դեպքերն ունեն խորքային պատճառներ, որոնք պահանջում են հայեցակարգային լուծումներ․ ՄԻՊ

Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայություն տալու թանկարժեք զարդերի գողության գործով

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Աթենքում տեղի է ունեցել հույն հետազոտողի գրքի շնորհանդեսը

Կիևում հայտարարել են, որ Զելենսկին Ստամբուլում չի հանդիպի ՌԴ-ի ոչ մի ներկայացուցչի հետ, բացի Պուտինից

Կարեն Խաչանովը զիջեց Կառլոս Ալկարասին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն