ՀՀ նախագահի նստավայրը ցուցահանդեսներ է հյուրընկալելու. Արմեն Սարգսյանն այցելեց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելեց Երևանում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարան: Տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին ցուցասրահներով և ծանոթացան ներկայացված աշխատանքներին:

Տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է: Երևանի կենտրոնում գտնվող երկհարկանի առանձնատանը տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ պատկերասրահի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այնտեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:

Շենքի երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը պատկերասրահի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:

Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու է Արմեն Սարգսյանն ընտրել հենց այս թանգարանը:

«Հարցը մի փոքր այլ ձևով կարելի է ձևակերպել: Իսկ ինչո՞ւ մենք չենք գալիս այս թանգարաններ: Մենք ունենք հանճարեղ արվեստագետներ, նրանցից երկուսը մեկ տան մեջ այստեղ ներկայացված են: Արա Սարգսյանը լեգենդար արվեստագետ էր, մեր Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր-ռեկտորը, Խորհրդային միության արվեստի ակադեմիայի անդամ է եղել, մեծ ուսուցիչ: Ցավով տեսնում եմ, որ այս թանգարանը լավ վիճակում չի գտնվում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ավելի ուշադիր լինենք և ներկայացնենք մեր մեծերին: Կոջոյանը Ախլցխայից դուրս գալով հասել էր եվրոպական լավագույն ակադեմիաներ, և նրա ստեղծագործությունները կարող են ցուցադրվել Եվրոպայի լավագույն ցուցասրահներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրում ցանկանում է ցուցահանդես կազմակերպել, որի շրջանակում կներկայացվեն 4 արվեստագետներ, որոնք ինչ-որ իմաստով միմյանց հետ կապ են ունեցել:

«Արա Սարգսյան, Հակոբ Կոջոյան, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ Արա Հարությունյան: Ահա այս 4 արվեստագետները կներկայացվեն ցուցահանդեսում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը, ով Արա Սարգսյանի թոռնուհին է, նշեց, որ թանգարանը բացվել է 1973 թվականին: Այնտեղ պահվում է շուրջ 500 ցուցանմուշ:

«Կցանկանայի խնդիրների մասին խոսել: Ինչպես տեսնում եք տարածքն անմխիթար վիճակում է, վերանորոգման կարիք կա: Պայմանները չեն ներում ցուցանմուշները պատշաճ պահելու համար: Թանգարանն այդքան շատ այցելուներ չունի: Տարեկան ունենում ենք 2000 այցելու, ինչը շատ քիչ է»,-ասաց Աննա Սարգսյանը: Նա նկատեց, որ Արա Սարգսյանի, Կոջոյանի ստեղծագործությունները հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտություն ունեն, ինչն էլ կնպաստի այցելուների թվի ավելացմանը:

Հայերեն English

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա