Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում
![Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/972501.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երրորդ նախագահը Ծիծեռնակաբերդ է այցելել թոռան հետ:
Սերժ Սարգսյանին ուղեկցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, այլք: