Հասարակական

Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է. նա Մոսկվայում ենթարկվել է կրկնակի վիրահատության

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է. նա Մոսկվայում ենթարկվել է կրկնակի վիրահատության

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի ԷլբակյանըՄոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Սակրավորի առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։

Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում