Տնտեսություն

Ընթացքի մեջ է գյուղատնտեսական ոլորտի 11 պետական օժանդակության ծրագիր

2 րոպեի ընթերցում

Ընթացքի մեջ է գյուղատնտեսական ոլորտի 11 պետական օժանդակության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ գտնվող գյուղատնտեսական ոլորտի 11 պետական օժանդակության ծրագրերն էլ իրականացվում են երկու հիմնական ուղղությամբ՝ վարկային ռեսուրսների սուբսիդավորում և ուղիղ ֆինանսավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

«Այս պահին գյուղատնտեսության մեջ չկա այնպիսի ճյուղ, որտեղ պետությունը ֆինանսներ չի տրամադրել: Սա վերաբերում է թե' անասնապահությանը, թե' բուսաբուծությանը: Այսինքն` բոլոր ճյուղերով մենք ֆինանսական ռեսուրսներ տրամադրել ենք», - ընդգծեց Գևորգյանը:

Նախարարի պարտականությունները կատարողը հավելեց, որ ֆինանսական շուկաների և կառույցների բիզնես արդյունավետությունը չնվազեցնելու համար մշակվում են նաև այլ գործիքներ, որոնք ուղղված են լինելու գյուղացիական տնտեսություններին աջակցելուն:

«Հուսով եմ, որ աստիճանաբար ուղիղ ֆինանսավորմամբ ծրագրերը կգերակշռեն սուբսիդավորման ծրագրերին»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա պնդմամբ՝ պետական օժանդակության ծրագրերի մասին տեղեկությունները գյուղացիների համար ավելի հասանելի դարձնելու նպատակով պատրաստվել են և մարզերին տրամադրվել հատուկ տեղեկատվական թերթիկներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում