Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական Բաթում քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայյի առաջնությունը, որտեղ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային վերջին օրն առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշում ուներ երկու ներկայացուցիչ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Հայերեն Русский

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել

Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան

Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը