Տնտեսություն

Կառավարությունը ներդրումային ծրագրի համար նոր արտոնություն տրամադրեց մասնավոր ընկերությանը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ներդրումային ծրագրի համար նոր արտոնություն տրամադրեց մասնավոր ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն տրամադրեց «Դեկորա-գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.1-1.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներկայում այստեղ առկա է 60 աշխատատեղ` 190 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 220,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.9 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.2 մլրդ դրամինը` երրորդ երկրների տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում