Հասարակական

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. Արսեն Թորոսյանը հաստատել է փաստը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. Արսեն Թորոսյանը հաստատել է փաստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։

Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում