Գյուղատնտեսության ոլորտում անկումը կապված է եղել նաև ստվերային այգիների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարում արձանագրված անկումը կապված է եղել մի շարք գործոնների հետ` վնասատուների, սխալ պլանավորման, նաև ստվերային այգիների, որոնք կառավարությունը բացահայտել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ կառավարության անցյալ տարվա ծրագրով տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ էին նշվել գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը, սակայն նա նկատեց, որ գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել:

«Նախորդ տարի վարչապետի հինգ ընտրություններ են տեղի ունեցել, եղել է խորհրդարանական արտահերթ ընտրություն, քաղաքապետի ընտրություն, հեղափոխություն: Եվ այդ հեղափոխությունից հետո կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլ նաև խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից, ապահովել տնտեսության աճ: Այդ ընթացքում եղել է նաև գյուղատնտեսության անկում: Այդ անկումը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, նաև ստվերային այգիների գոյության հետ, որը մենք բացահայտել ենք»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան