ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով
1 րոպեի ընթերցում
![ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/969133.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակացության ծրագրերը նախանշելու համար։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանից,ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձագետներին ներկայացրեց բժշկական համալասարանի գործունեության ուղղությունները՝ նշելով, որ բուհը պատրաստ է համագործակցության՝ բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում փորձագետները շրջայց կատարեցին ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացան կրթական ծրագրերին ու կուրսանտների հետ տարվող աշխատանքներին:
Փորձագետները նշեցին, որ նախատեսում են շարունակել համագործակցությունը ԵՊԲՀ-ի հետ, որի շրջանակում կիրականացվի դասախոսական կազմի ընտրություն և վերապատրաստում, ուսումնական ծրագրերի թարմացում, ուսման պրոցեսում նոր մեթոդների կիրառում, ինչպես նաև մեծ ուշադրություն կհատկացվի հեռավար կրթությանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագիրն (DEEP) իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: