Տեսչական մարմինների աշխատանքը բիզնեսի համար լինելու է կանխատեսելի. Հայկ Այվազյանը մանրամասներ է ներկայացնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեսչական մարմինների ինքնանպատակ ստուգումները բացառվելու են, բիզնեսի համար գործընթացը լինելու է կանխատեսելի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը:

«2019 թվականին զգալի անելիքներ ունենք մի շարք ուղղություններով: Խոսքը տեսչական վեց մարմինների վերահսկողության ոլորտների օրենսդրության մշակման մասին է: Հիմնականում զրոյից պետք է օրենքի նախագծեր մշակվեն: Դրանից բացի, ներդնելու ենք համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել տեսչական մարմինների աշխատանքը: Մշակելու ենք նաև տեսչական մարմինների կառավարման համակարգի առողջացմանը միտված իրավական ակտեր»,-ասաց Հայկ Այվազյանը: Նախատեսված աշխատանքի արդյունքում կբարձրանա տեսչական մարմինների գործունեության արդյունավետությունը: Իրականացվող քայլերը միտված են նրան, որ գործարար միջավայրի համար առավել կանխատեսելի միջավայր ստեղծվի: Տարիներ առաջ գործող 21 ստուգող մարմինների փոխարեն այսօր գործում է տեսչական 6 մարմին: Դրանք են՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Կրթության տեսչական մարմին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

«Այս պահին կարող եմ ասել, որ ներդրվել են բոլոր գործիքները տեսչական մարմինների արդյունավետությունը գնահատելու համար: Նախկինում դրանք չեն եղել: Տեսչական մարմինները դարձել են թափանցիկ: Ինքնանպատակ ստուգումները բացառվելու են, ինչն էլ նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկը»,-ասաց նա:

Տեսչական մարմինների կողմից պլանային ստուգումների ցանկը հրապարակվելու է, բացի դրանից, նա կարևոր համարեց ստուգաթերթերը, որոնք բիզնեսին հնարավորություն են տալիս մեկ փաստաթղթում տեսնել, թե ինչ նորմերի պահանջների կատարումն են ստուգելու:

Հայկ Այվազյանը նշեց, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նաև նախատեսում են ներդնել էլեկտրոնային համակարգ, որը կծառայի պետական մարմինների միջև տեղեկության փոխանակմանը: Արդյունքում տնտեսավորողի համար չի լինի նույն ինֆորմացիան տարբեր վարչական մարմիններին ներկայացնելու բեռը: Այդ ինֆորմացիան ունենալու պարագայում տեսչական մարմիններն ավելի արդյունավետ կիրականացնեն իրենց գործառույթը, ավելի լավ կգնահատեն ռիսկերը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ