Կարևորը զարգացման դինամիկան է. Վարչապետը քաղաքական խորը փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքը համարում է բացառիկ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական խորը փոփոխությունների, քաղաքական անկայունության արդյունքում անգամ երկրում հաջողվել է պահպանել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Իսկ հիմա արդեն Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչն արտահայտվում է տնտեսության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը այս մասին վստահեցրեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ամիսներին մեր գործունեությունն ինձ հիմք է տալիս վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Հունվարին Հայաստանի տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս, իսկ արդեն փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6, և երկամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս: Թվերն ինքնին դրական ենք համարում, սակայն չենք համարում, որ մենք հասել ենք մեր ցանկացած ցուցանիշին: Այստեղ կարևոր է դինամիկան»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնիսկ հասել էր ռեցեսիոն շեմին: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը ձգտում էր ընդհուպ 0-ի և նույնիսկ մինուս էր: «Եվ այդ ժամանակ շատ կանխատեսումներ էին հնչում, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք պնդում էինք, որ ամեն ինչ դեռ նոր սկսվում է: Եվ այդ պահից սկսած մեր տնտեսության մեջ դրական դինամիկա կա: Եվ այդ դրական դինամիկան ունի շատ լուրջ բովանդակություն, և ես որևէ կասկած չունեմ, որ մեր վարած քաղաքականությունը շարունակաբար և հետևողականորեն բերելու է դրական դինամիկայի»,- նշեց վարչապետը:

Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս Փաշինյանը խորհուրդ տվեց հիշել մի քանի տվյալ: 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն: Երեք վարչապետ է փոխվել երկրում, ընտրվել է նախագահ, կայացել են Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ, և երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն: Փաշինյանը նկատեց` համաշխարհային պատմության մեջ չենք կարող գտնել որևէ երկրվրդ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական անկայունության շրջան, և դրան չի հետևել խորը տնտեսական ռեցեսիոն շրջանը: «Եվ երբ ասում ենք, որ Հայաստանը բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և դրա բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաև այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով: Նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, և մեզ հաջողվեց պահել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ հիմա ՀՀ-ն թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա սկսել է արտահայտվել տնտեսության մեջ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում