Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
1 րոպեի ընթերցում
![Արցախում ժամկետային զինծառայող է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/969066.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: