Շինարարության ծավալի ցուցանիշները ներկայացվում են տվյալ ժամանակաշրջանի գներով. աճը՝ 22.1 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունվարին շինարարության ծավալն աճել է 22.1 տոկոսով. 2019թ. հունվարին շինարարության ծավալը կազմել է 10.7 մլրդ դրամ: Սակայն դիտարկելով 2018թ. հունվարի ցուցանիշի հետ՝ 9.3 մլրդ դրամ, հարց է առաջանում՝ ինչպես կարող էր աճը լինել այդքան մեծ, եթե վերոհիշյալ թվերը հարաբերելով աճի շատ ավելի փոքր տեմպ է ստացվում: «Արմենպրես»-ը փորձեց այս հարցի պատասխանն ստանալ ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանից:

«Շինարարության ծավալի ցուցանիշները ներկայացվում են տվյալ ժամանակաշրջանի ընթացիկ գներով: Համադրելի ժամանակաշրջանների տոկոսային արտահայտությամբ փոփոխությունները՝ աճը կամ նվազումը, հաշվարկվում է համադրելի գներով: Մասնավորապես, համադրելի ժամանակաշրջանների շինարարության ծավալի ցուցանիշները նախ ըստ շինարարության գների ինդեքսների բերվում են համադրելի գներով ծավալի, նոր հարաբերվում են: Այսպես, շինարարության գների ինդեքսը 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ հրապարակված է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվարին» տեղեկատվական ամսական զեկույցի 41 և 47 էջերում: Ըստ այդմ, կապիտալ ներդրումների (շինարարության) գների ինդեքսը 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ կազմել է 93.5 տոկոս, այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներինը՝ 94.6 տոկոս, սարքավորումներինը (նյութերինը)՝ 97.9 տոկոս, այլ ծախսերինը՝ 83 տոկոս»,-նշեց Պետրոսյանը:

Հայերեն English

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին