Life

Բրիտանացին աղբանոցում գտել Է Չերչիլի ցիլինդրը, սիգարը եւ ծխախոտատուփը. Daily Mail

1 րոպեի ընթերցում

Բրիտանացին աղբանոցում գտել Է Չերչիլի ցիլինդրը, սիգարը եւ ծխախոտատուփը. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի Դեւիդ Ռոուզն աղբանոցում, որտեղ նա աշխատում Է արդեն 15 տարի, գտել Է ցիլինդր, սիգար եւ ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Ռոուզը գտել Է նաեւ քաղաքական գործչի կողմից ստորագրված լուսանկար եւ Չերչիլի անձնական խոհարարուհու 200 նամակները, որոնք նա ամեն օր գրել Է իր որդուն: Դրանցում կինը պատմել Է վարչապետի առօրյա կյանքի մասին: Իր գտածոյի մասին Ռոուզը պատմել Է BBC հեռուստաալիքի ծրագրի եթերում, որտեղ փորձագետները գնահատում են իրենց ներկայացված անտիկվարիատի արժեքը: Նրանք հավաստել են գտնված իրերի իսկությունը՝ դրանք գնահատելով 10 հազար ֆունտ ստեռլինգ: Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1940-ից մինչեւ 1945 թվականը, իսկ այնուհետեւ 1951-ից մինչեւ 1955 թվականը: Նա Պահպանողական կուսակցության անդամ Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում