Հասարակական

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով և քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից ոլորտներում առկա խնդիրները։

Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ և թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաև ոլորտի ներկայացուցիչներին», - նշել է Սուսաննա Սաֆարյանը։

Սուսաննա Սաֆարյանի կենսագրությունը

http://mineconomy.am/hy/1202

ՀՀ Վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի N 288-Ա որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում