Թայբեյցի գիտնականների հետ համատեղ կմշակվեն խելացի տեխնոլոգիաներ՝ գյուղատնտեսության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով մարտի 24-ին Հայաստան է ժամանել Թայբեյի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի՝ National Chiao Tung համալսարանի պատվիրակությունը։

Թայբեյի գիտնականներն ու հետազոտողները ծանոթացել են հայաստանյան գյուղատնտեսության ներուժին, քննարկել խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիաների համատեղ մշակման ծրագրեր։ Համալսարանի փոխնախագահ Դոկտոր Ջեյսոն ՅԻ-Բինգ Լինի գլխավորած պատվիրակության կազմում են եղել խելացի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած պրոֆեսորներ ու հետազոտողներ։ Կազմակերպվել է նաև հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավար կազմի հետ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկել են թայվանցի գիտնականների մշակած տեխնոլոգիաները համատեղ զարգացնելու և գյուղատնտեսությունում կիրառելու ծրագրեր։

«Թայբեյը նույնպես սահմանափակ հողատարածքներ ունի, հետևաբար նույնպես միավոր հողատարածքից ստացվող բերքատվության որակի ու ծավալի բարձրացման խնդիր ունի։ Մեր մասնագետներին ներկայացված նոր տեխնոլոգիան զարգացնելու նպատակով համատեղ ներդրումային ծրագրի շուրջ քննարկում է սկսվել, որը հաջող իրականացման դեպքում ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, այլ նաև աշխարհին կարող է ներկայացնել խելացի գյուղատնտեսության նոր տեխնոլոգիա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Այս հանդիպումը համահունչ է համալսարանի զարգացման տեսլականին, որի միջնաժամկետ ռազմավարության առանցքային դրույթ է համալսարանի վերակազմավորումը «ագրարայինից» «ագրոտեխնոլոգիականի»։ Սրա հիմքում նաև գիտաուսումնական կառույցների և նորարարական լաբորատորիաների ստեղծումն է։ Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսության զարգացման, մրցունակության և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ավանդականից անցում կատարել դեպի նորարարական տեխնոլոգիաներ։ Այս աշխատանքներում առանցքային նշանակություն ունեն կրթական և գիտական կառույցները, ուստի աշխարհում առաջատարի համբավ ունեցող գիտնականների հետ հանդիպելու այս առիթը լավագույն փորձը Հայաստանում հասանելի դարձնելու հնարավորություն է»,- նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում