Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարետտոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեֆանո Լազարետտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։ Դեսպանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում․ նրանք դեսպանին հարցնում են՝ արդյո՞ք իսկական ժամանակն է այստեղ գործունեություն սկսելու և ստանում են դրական պատասխան։ Դեսպանը կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։

Վերներ Թութը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով։ Նա նախարարին է ներկայացրել Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի տարածաշրջանային փոխտնօրենը նշել է կազմակերպության համար առաջնահերթություն հանդիսացող նպատակները և Հայաստանի կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը քննարկել են տնտեսական աճի ներառականությանն, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում