Ռոտերդամի Maison d’Armeni նորաձևության սրահում կայացել է Ֆրանկոֆոնիային նվիրված ընդունելություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոտերդամի Maison d’Armeni նորաձևության սրահում մարտի 15-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը (Ahmed Aboutaleb), Հաագայում հավատարմագրված, Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դեսպաններ, Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիդերլանդների քաղաքական, տնտեսական և մշակութային շրջանակների, հոլանդահայ համայնքի ֆրանսախոս ներկայացուցիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ մեծ պատիվ է Ռոտերդամի սրտում գտնվող հայկական նորաձևության տանը հյուրընկալել բազմազանության, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության, հավասարության, ժողովրդավարության արժեքների վրա հիմնված Ֆրանկոֆոնիայի գաղափարախոսությանը հավատարիմ հանրության ներկայացուցիչներին։ Իր խոսքում Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները, «Ապրել միասին» կոչի նպատակները՝ վստահեցնելով, որ որպես ՖՄԿ նախագահող երկիր, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։

Դիմելով ներկաներին, Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած բազմամշակույթ քաղաքում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում կազմակերպելու համար։ Քաղաքապետը շնորհավորեց Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը փայլուն կերպով անցկացնելու և կառույցի նախագահությունը ստանձնելու համար, վստահություն հայտնելով, որ ֆրանկոֆոնիան կշարունակի իր կարևոր առաքելությունը։

Ելույթներից հետո Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի մեկամսյակի խորագրի՝ «Ֆրանկոֆոնիան պատասխանատու նորաձևության կողմնակից» ներքո Just Black և Maison d’Armeni նորաձևության տները ներկայացրեցին իրենց վերջին հավաքածուները, ֆրանսերեն երգերի կատարումներով հանդես եկավ հոլանդաբնակ երգչուհի Գլենդա Ռոլլեն (Glenda Rolle)։

Այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն, որին ներկաներին մատուցվեցին հայկական ուտեստներ և խմիչք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية Français Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26