Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։ Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առևտրի ծավալների մեծացման նպատակով։

Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես, շինարարության և ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում