Էդմոն Մարուքյանը Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում մտահոգիչ դրույթ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարությունում մտահոգիչ է համարում հատկապես մեկ դրույթ: Մարուքյանի կարծիքով՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցումը իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով՝ համանախագահներն հաշվի չեն առել 1991-ի հանրաքվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցում:

«Կարծում եմ, որ հայտարարության մեջ ամենամտահոգիչ ձևակերպումը հետևյալն է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում՝ իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով: Դա, ըստ էության, հակասում է հայկական կողմի այն սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի քաղաքացիները 1991թ. դեկտեմբերի հանրաքվեով ինքնորոշվել են: Եվ դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Եվ հիմա նորից պնդել, թե նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է՝ հաշվի չառնել արդեն եղած հանրաքվեն»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ այդ ձևակերպման մեջ պետք է ինչ-որ կերպ նշվեր, որ այդ հանրաքվեն եղել է, սակայն խնդիր կա, օրինակ, ներգրավելու նաև փախստականներին: Մարուքյանը նկատեց՝ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից առաջ պետք է հայտարարություն լիներ, և դա հենց այդ հայտարարությունն է, որ պետք է տարբեր ուղերձներ հղեր կողմերին:

Մարուքյանը վերահաստատեց իրենց աջակցությունն իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ներգրավել Արցախի ներկայացուցիչներին և ետ վերադարձնել բանակցային սեղան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին հայտարարություն էին տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:

Հայերեն Français

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ