Հասարակական

Զարուհի Բաթոյանը տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ միջավայր ստեղծելու գործում

1 րոպեի ընթերցում

Զարուհի Բաթոյանը տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ միջավայր ստեղծելու գործում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԶարուհի Բաթոյանընշեց, որ ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում ու տարբեր նախարարություններում աշխատող կանանց:

«Բոլորս էլ գիտենք, որ կանայք նաև այլ պարտականություններ ունեն ու մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Զարուհի Բաթոյանը նշեց, թե տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ ասաց, թե լիարժեք միանում է Բաթոյանի ասածին:

«Նաև ուզում եմ հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ՝ բացի պետական ծառայությունից», - ասաց վարչապետը:

Նա կոչ արեց գործադիրի անդամներին ծափահարել բոլոր կանանց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում