Արցախ

Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 6-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին և ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

Հադիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում