Սփյուռք

Փայլանը Չարենցի անվան հետ կապվող տան քանդման վերաբերյալ հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարին

1 րոպեի ընթերցում

Փայլանը Չարենցի անվան հետ կապվող տան քանդման վերաբերյալ հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Կարսումհայ մեծանուն գրողՉարենցիանվան հետ կապվող տան քանդման վերաբերյալ հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Դուք մտածել ե՞ք, որ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց շրջանում Չարենցի տան քանդումը կարող է վիրավորանք առաջացնել, ի՞նչ հաստատություն է կայացրել Չարենցի տան քանդման որոշումը, մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է եղել դրանից, Չարենցի տունը կարող է Կարսի համար հիշողության վայր լինել, դրա վերանորոգման և թանգարանի վերածման վերաբերյալ նախարարությունը որևէ նախագիծ ունի՞, ըստ իս՝ Չարենցի տունը քանդվել է նրա հայ լինելու պատճառով, համաձայն ե՞ք»,- Թուրքիայի մշակույթի նախարարություն ուղարկված հարցապնդման մեջ նշել է Փայլանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում