Իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողները կշարունակեն գործել շրջանառության հարկի համակարգում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում՝ հանելով իրավաբանական, խորհրդատվական, հաշվապահական ծառայություն մատուցողներին ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագիծն այդ մասով արդեն իսկ փոփոխություններ է կրել: Լրացուցիչ քննարկումների արդյունքներով մենք որոշում կայացրեցինք այս փուլում հրաժարվել այդ գաղափարից: Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետև մենք այստեղ այնուհանդերձ շարունակում ենք խնդիրներ տեսնել այն առումով, որ շրջանառության հարկի համակարգը մեր դիտարկմամբ չի ապահովում այս գործունեության տեսակների համարժեք հարկում: Եվ բացի այդ, մենք այստեղ տեսնում ենք նաև հարկային տարբեր համակարգերի միջև հարկային պլանավորումներ իրականացնելու հնարավորություններ, նաև հարկման ոչ արդարացի մոտեցումներ»,-ասաց Պողոսյանը:

Փոխնախարարի հիմնավորմամբ՝ այս փուլում հրաժարվել են նախապես առաջարկված տարբերակից, քանի որ իրենց գնահատմամբ՝ հարկային բեռը էականորեն բարձրանում էր, և միգուցե այս գործունության տեսակները ստվերային դաշտ տեղափոխելու մոտիվացիա լիներ: Եվ հարկային վարչարարությունն այդ դեպքում էականորեն կբարդանար: Սակայն հարկային վարչարարությունը կատարելագործելու գործիքակազմն ընդլայնելու խնդիրը լուծելուց հետո նախարարությունն անպայմանորեն անդրադառնալու է այդ հարցի քննարկմանը:

Փոխնախարարը դժվարացավ հստակ ասել, թե իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողները որքան ժամանակ կշարունակեն գործել շրջանառության հարկով: Ամեն ինչ կախված կլինի վարչարարության մակարդակում ունեցած խնդիրները լուծելու ժամկետներից:

Հանրային քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախապես առաջարկվում էր հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկի փոխարեն հարկել ԱԱՀ-ով: Դա դժգոհություն էր առաջացրել որոշ իրավաբանական որոշ կազմակերպությունների շրջանում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ Հարկային օրենսգրքի վերաբերյալ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Արմենպրես»-ում փետրվարի 27-ին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում