Տնտեսություն

Հավասար կանոններ, վարչարարության պարզեցում. Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

2 րոպեի ընթերցում

Հավասար կանոններ, վարչարարության պարզեցում. Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ապահովում է հավասար հնարավորություններ բոլոր ներդրողների համար: Տնտտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետությունը բոլոր հնարավոր միջոցներով բիզնեսի համար ապահովում է հավասար դաշտ և նպաստում, որ գործարար միջավայրը դառնա առավել բարենպաստ:

«Խնդիր է դրված, որ բոլոր կանոնները լինեն պարզ՝ բոլորի համար հավասար և արհեստական խոչընդոտ չստեղծեն բիզնեսի համար: Շատ կարևոր է, որ այս ուղերձը հասնի հասարակության լայն շրջանակին: Այսօր էլ մեր հարկային դրույքաչափերը խոչընդոտ չեն բիզնեսի համար, սակայն պետք է ընդգծեմ, որ սպասվում են նոր փոփոխություններ, որոնք կապահովեն էլ ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես, միկրո բիզնեսին հարկերից ազատելը, եկամտային հարկի, շահութահարկի դրույքաչափերը նվազեցնելը: Այդ բոլոր քայլերի իրականցումը նշանակում է, որ Հայաստանում ներդրումներ կատարելը լինելու է ավելի գրավիչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարն՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անում է հավասար մրցակցություն ապահովելու, կոռուպցիան բացառելու, շուկա մուտքն ազատականացնելու, վարչարարությունը պարզեցնելու համար: Այդ ամենը նպատակ ունի, որ բիզնեսը կենտրոնանա իր ծրագրերի վրա, ոչ թե այլ խնդիրների:

Տիգրան Խաչատրյանը կարևորեց ներդրումային համաժողովի անցկացումը: Նա նշեց, որ սա հարթակ է, որտեղ հանդիպում են կառավարության ներկայացուցիչները, բիզնես գաղափարներ ունեցողները, դրանք ֆինանսավորել ցանկացողները:

«Վստահ եղեք, որ եթե կան ճիշտ գաղափարներ և դրանք իրատեսական են, ապա ֆինանսներ կգտնվեն: Ֆինանսներն այսօր ամբողջ աշխարհում ամենահասանելի բանն են: Փողի խնդիր չկա, կա գաղափարի ու նախաձեռնության խնդիր»,-ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում նախատեսված է ներկայացնել 50 բիզնես ծրագիր: Դրանց իրագործումն ունի տնտեսական սոցիալական, համայնքային նշանակություն:

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Տնտեսություն

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Տնտեսություն

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Տնտեսություն

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Տնտեսություն

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

Տնտեսություն

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

Տնտեսություն

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում