Արցախ

Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ

2 րոպեի ընթերցում

Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը Աղդամի հատվածում հայկական անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրերը համարում է ապատեղեկատվություն:

«Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն,թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են: Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀ ՊՆ-ն հիշեցումնում է, որ Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունեն բոլոր հնարավորություններն անվտանգ և արդյունավետ կիրառելու իրենց տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ:

«Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կկիրառենք նաև այսուհետ»,-նշված է հաղորդագրութունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում