Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանըցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ:

Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ Հայաստանի զարգացման և Հայ Առաքելական Եկեղեցու զորացման գործում։ Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով իր հայրենակիցների նկատմամբ և օրինակ ու խթան հանդիսանալով բազմաթիվ բարերարների համար։

Ստանձնելով Հայ Բարեգործական Միության նախագահի բարձր պաշտոնը Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում՝ նա ջանք ու եռանդ չի խնայել Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի հետևանքների հաղթա­հարման գործում: Նրա շնորհիվ իրականություն են դարձել բազմաթիվ կրթական, մշակութային, ազգա­պահպան և բարեգործական ծրագրեր Հայաստանում և Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:

Լուիզ Մանուկյան Սիմոնն իր ազգանվեր և բեղուն գործունեությամբ մնայուն հետք է թողել հայ ժողովրդի և Հայաստանի արդի պատմության մեջ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լուիզ Սիմոնի բոլոր հարազատներին, մտերիմներին ու մեր ողջ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ»:

Հայերեն English Français Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը