Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ, որից 350 մլն-ը՝ Հայաստանի ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ ծառայության աշխատակիցները ներկայումս մի շարք ուսումնասիրություններ են կատարում տարբեր մարմիններում, մասնավորապես՝ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում:

«Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք։ Ենթադրում եմ՝ կավարտենք մարտի վերջին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Հարցին՝ արդյոք նախատեսվում են ուսումնասիրություններ տարբեր ուժային կառույցներում, Սանասարյանն ասաց, որ այդ թեմայով պետք է քննարկում ունենան վարչապետի հետ։

Դիտարկմանը՝ արդյոք խնդիր կա այդ կառույցներում ուսումնասիրություններ կատարելու հետ կապված, Սանասարյանը շեշտեց՝ ոչ: «Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ ուժային կառույցների դեպքում պետք է վարչապետի հետ քննարկել։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է»։

Սանասարյանը նշեց, որ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմիններում բազմաթիվ քրեական գործեր կան, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն համարել ուսումնասիրություններ կատարել։

Սանասարյանը նաև նշեց, որ արդեն ավարտվել են ուսումնասիրությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: «Ինչպես գիտեք, քրեական գործ կար հիմնադրամի վերաբերյալ, պարզել ենք՝ ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները։ Այս պահին, սակայն, չեմ կարող խոսել ուսումնասիրությունների արդյունքների մասին»,- նշեց Սանասարյանը։

Հայերեն English

Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին