Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվեց Էդվարդ Վան Դեն Հոյվելին, Ալեքսանդր Տուտուկովին և Լև Յունգելսոնին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, շարունակելով կարևորել գիտության զարգացումը, անվանի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թ. միջազգային մրցանակները հանձնեց գիտնականների խմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակները շնորհեց Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտութան ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և նույն ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին:

«Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարևորությունը: Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Որքան փառապանձ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու միջազգային հեղինակությունը: Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով նորանկախ պետություն` Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց` նաև, որ դեռ շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ:

«Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը» տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի ասպարեզներում ստացած կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն երկու տարին մեկ անգամ: Գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց, որ մինչ 2018 թ. ապրիլի ամիսը ստացվել են 14 տարբեր առաջարկ-ներկայացում գիտությունների ակադեմիաներից և այլ խոշոր գիտական կենտրոններից: Հանձնաժողովը որոշել է մրցանակը շնորհել խմբին, որն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելյատիվիստական կրկնակիրների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում» առաջնային ուսումնասիրությունների համար:

Մրցանակակիր Էդվարդ Վան Դեն Հոյվելը նշեց` իր համար մեծ պատիվ է ստանալ աշխարհահռչակ աստղագետ և նախկին Խորհրդային Միության ամենահայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը: «Ինչպես իմ հայրենիքը` Հոլանդիան, Հայաստանը ևս փոքր երկիր է: Սակայն աստղագիտության մեջ Հայաստանն ամենևին էլ փոքր չէ: Հայաստանը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ, որոնք աշխատում են աշխարհի շատ երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և, անշուշտ, Հայաստանում»,-ասաց նա ու շեշտեց` աստղագիտության մեջ Հայաստանը հիրավի մեծ երկիր է:

Լև Յունգելսոնը նշեց` մրցանակը աստղաֆիզիկայի ոլորտում գոյություն ունեցող պատվավոր մրցանակ է: Դրա համար մեծ պատիվ է այն ստանալ: «Ես մրցանակ եմ ստացել այն աշխատանքի համար, որի համար սկսել եմ աշխատել, երբ դեռ ասպիրանտ էի: Գումարը կծախսեմ աստղագիտության ոլորտին աջակցության համար: Կտրամադրվի նաև երիտասարդ աստղագետների աջակցության համար»,-ասաց մրցանակակիրը:

«Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը» տրվում է 2010 թ. սկսած: Գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամներն են աշխարհի հանրահայտ գիտնականներ` Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Բրայան Շմիդտը, պրոֆեսոր Երվանդ Թերզյանը, պրոֆեսոր Վահե Պետրոսյանը և այլք: Մրցանակը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար:, որից200 հազար դոլարը տրվել է մրցանակակիրներին, 100 000 դոլարի չափով միջոցները հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվելու են Հայաստանում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:

Հայերեն العربية English Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 24/09/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/09/26

Նավթի գներն աճել են - 24/09/26

Միրզոյանն ու Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը համարում են խաղաղության օգուտների գործնական օրինակ

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ