Մեխակ Ապրեսյանի կարծիքով, անցնցում հեղափոխությունը էականորեն նպաստեց Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, անցնցում հեղափոխությունը էականորեն նպաստեցին Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Հեղափոխական գործընթացները, խաղաղ երթերը էապես նպաստեցին համաշխարհային հանրության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Դա էական խթան էր Հայաստանի հեղինակության բարձրացման առումով: Հիմա պետք է կարողանալ այդ ռեսուրսը կապիտալացնել և արդյունավետ օգտագործել, ապահովել կայուն զբոսաշրջություն՝ նպաստելով տնտեսության զարգացմանը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Խոսելով միջազգային առումով Հայաստանի ճանաչելիության ռեսուրսը կապիտալացնելու մասին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա պետք է հանգեցնի Հայաստանում զբոսաշրջության դինամիկ աճի արդյունավետ կառավարմանը:

«Զբոսաշրջության ոլորտում սպասվող դինամիկ աճի հոսքերից չպետք է գլուխներս կորցնենք ու մոռանանք ծառայությունների որակի շարունակական բարձրացման մասին: Մենք չպետք է թույլ տանք, որ զբոսաշրջիկը մեր երկրից հիասթափված հեռանա: Ընդհակառակ՝ անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ապահովել, որ զբոսաշրջիկը Հայաստանից հեռանա իր սպասելիքները գերազանցած»,- ասաց նա:

2018 թվականին Հայաստանի ներգնա այցելությունները կազմել են 1 մլն 651 հազար, ինչը 10.5 տոկոսով ավելի է 2017-ի համեմատ: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների կառուցվածքում բավական ակտիվ են Ռուսաստանը, Վրաստանը: Զբոսաշրջիկների թվի ավելացում նկատվում է եվրոպական երկրներից: Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Չինաստանից, արաբական երկրներից: Մեխակ Ապրեսյանի խոսքով, տնտեսական դժվարություններով պայմանավորված՝ որոշակի ակտիվության նվազում է նկատվում Իրանի կողմից:

Հայերեն English

ԵԱՏՄ դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեն հավանություն է տվել մի շարք նորմատիվ ակտերի

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

Տրետուքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել՝ 100 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ

Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը