Մշակույթ

Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

1 րոպեի ընթերցում

Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական էստրադայի ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

«Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանում այս մրցանակին»,-պարգևըստանալիս ասել է Սիրուշոն:

Երգչուհին ներկաներին հարցրել է՝ արդյոք դեմ չե՞ն, եթե ինքը փորձի հայկական ժողովդրական երգ սովորեցնել հանդիսատեսին: Հաղորդավարները սատարել են Սիրուշոյին: Նա կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգը, իսկ դահլիճը ձայնակցել է նրան:

Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել է 6 հեռուտաալիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում