ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ներքինու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: