Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում որոշում ընդունեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամի չափով տուգանելու մասին: Պարզվել է, որ խնդիրներ են եղել մի քանի դեպքերով՝ կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի հետ:

«Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ 154 դեպքում խախտումներ են եղել: Չեն պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների մի շարք կետերով սահմանված ժամկետները: Այդ առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը:

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 16-ի գրությամբ ներկայացված պարզաբանումների համաձայն, 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում ժամկետների խախտման հիմնական պատճառ են հանդիսացել նախ՝ նոր համակարգերի կառուցման աշխատանքները երրորդ կողմի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացումը, որի ընթացքում տրամադրվել են միայն միացման սխեմաներ, և ապա՝ կապալառու կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ժամկետները:

«Նշված հիմնավորումն, ըստ էության, ընդունելի է հանձնաժողովի համար, սակայն ընկերությունը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,-ասաց Սերգեյ Աղինյանը:

Հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետը տեղեկացրեց, որ խնդիրները վերացնելու հետ կապված ակտիվ ընկերության ներկայացուցիչներն ակտիվ աշխատում են հանձնաժողովի հետ: Հետագայում համեմատական ուսումնասիրությունների արդյունքում փաստվել է, որ ընկերությունը բարելավել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացը, խախտումների վիճակագրությունն էլ նվազել է:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ