Պետությունն աջակցություն կցուցաբերի գարնանային ոռոգման սեզոնին նախապատրաստման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 5-ին կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները: Նա նշել է, որ ոլորտում կա մեծ քանակությամբ կուտակված պարտք, որից 80 մլն դրամն այս տարվա հունվարին վերականգնվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար, և անհրաժեշտ է պետական աջակցություն:

Խորհրդակցությանը քննարկվել են ջրային տնտեսության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարիներ շարունակ ջրօգտագործողների կողմից կուտակված պարտքերի հավաքագրմանը, ջրամբարներից ապօրինի ջրօգտագործման ռիսկերի կառավարմանը, վերահսկողությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ. «Պայմանավորվեցինք հետևյալ կերպ. մենք գումարը հատկացնում ենք բյուջեից, և դրա ծախսումը խիստ հսկողության տակ է առնվում: Բայց նաև գնում ենք հավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաև խիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են: Վարկային ծրագրերով վերանայումներ ենք անում, թե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անել, որ գումարներն առավել արդյունավետ ծախսվեն: Եվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային և կադրային շատ լուրջ փոփոխությունների»: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ և համապատասխան հանձնարարականներ տվել:

Վարչապետը նաև հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին՝ տեղեկանք ներկայացնել գարնանային գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական փուլում իրականացված և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:

Հայերեն Français Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը