Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել է լոգիստիկ խնդիրները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Հասանելիության և լոգիստիկ զարգացման համար քաղաքականության առաջարկությունների նախապատրաստման առաքելության հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանն առաքելության ղեկավար Վիկտոր Արագոնեսի հետ քննարկել է Հայաստանում տրանսպորտային հասանելիության և լոգիստիկայի ներկա վիճակն ու խնդիրները։
Վերլուծական աշխատանքի բացահայտումների և գնահատման արդյունքների հիման վրա կկազմվեն համապատասխան առաջարկություններ՝ տրանսպորտային հանգույցների հասանելիության, լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարության թիմը պատրաստակամ է աջակցելու զեկույցի կազմման աշխատանքներում, ինչպես նաև քննարկելու ձևավորված առաջարկները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ քննակել է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում այլ հարցեր և ծրագրեր։