Life

Արգենտինայում դինոզավրի նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Արգենտինայում դինոզավրի նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ, որոնք մեջքին երկար փշերի օգնությամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Phys.org ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազոտողներին:

Ինչպես նշված Է, խոտակեր դինոզավրի, որն ապրել Է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի եւ պարանոցի կմախքը գտնվել Է արգենտինյան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրությունը ցուցադրվել Է Բուենոս Այրեսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզավրների նոր տեսակն ստացել Է Bajadasaurus pronuspinax անվանումը:

«Մենք ենթադրում ենք, որ Bajadasaurus-ի, ինչպես նաեւ cazaui տեսակի ամարգազավրների մեջքին եւ պարանոցին այդ երկար եւ սուր փշերը, շատ երկար ու բարակ, ծառայել են գիշատիչներից պաշտպանվելու համար»,- հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պաբլո Գալինան: Հետազոտության արդյունքները հրապարակված են Scientific Reports գիտական հանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում