Գիտնականները քննության են առել նիհարելու համար նախաճաշի օգտակարության առասպելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի գիտնականները քաշի նվազեցման համար նախաճաշի օգտակարության ապացույցներ չեն գտել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: BMJ հանդեսում հրապարակված աշխատությունում հետազոտության առաջատար հեղինակ, կլինիկական համաճարակաբան Ֆլավիա Ցիկուտինին առանձնացնում Է նախաճաշի օգտակարության երկու հիմնական վարկած: Նախ, սննդի վաղ ընդունումն իբր նվազեցնում Է քաղցի զգացողությունը եւ արագացնում նյութափոխանակությունը: Երկրորդ, օգնում Է «չափից ավելի» կալորիաներ «չհավաքելու» սննդի հետագա ընդունումների ժամանակ:

Գիտնականներն ստուգել են այս ենթադրությունները՝ կատարելով 1990 թվականից մինչեւ 2018 թվականը թեմայի վերաբերյալ շուրջ երկու հազար գիտական հրապարակումների մետավերլուծություն: Ուսումնասիրելով այդ հետազոտությունների արդյունքները՝ գիտնականները հայտնաբերել են, որ սննդի ընդունման պլանում նախաճաշի պարտադիր ներառումը չի կարող հաջող ռազմավարություն համարվել նիհարելու համար: Այսպես, Հետազոտությունների նախաճաշած մասնակիցները միջին չափով օրական մոտավորապես 260 կալորիայով ավելի են գործածել, քան նրանք, ովքեր չեն նախաճաշել: Վերջիններս նաեւ մոտավորապես 0,44 կիլոգրամով պակաս են կշռել: «1917 թվականից զանգվածային լրատվամիջոցներում նախաճաշը հրամցվել Է որպես սննդի առավել օգտակար ընդունում, սակայն չկան այն բանի բավարար ապացույցներ, թե դա նիհարելու լավ միջոց Է, առանձնապես չափահասների մոտ ավելորդ քաշի կամ ճարպակալման առկայության դեպքում: Քաշի նվազման ռազմավարության նման հանձնարարականներին անհրաժեշտ Է վերաբերվել զգուշությամբ, քանի որ դրանք կարող են հանգեցնել հակառակ արդյունքի»,- եզրակացնում են ավստրալացի բժիշկները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս